
Performing Artists

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամը իր պարտքն է համարում կանգնել քաղբանտարկյալների և քաղհալածյալների ընտանիքների կողքին, սատարել նրանց և կոչ անել աշխարհասփյուռ հայությանը մարդասիրական ձեռք մեկնել և զորավիգ լինել այդ ընտանիքներին և մանուկներին։ Այս նպատակով Հիմնադրամը 2014թ. դեկտեմբերի 27–ը հայտարարում է Համազգային հանգանակության օր և կոչ է անում ձեր նվիրատվությունն ուղղել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներին աջակցելու գործին։ Այս առթիվ կազմակերպվում է համերգ-աճուրդ, որի ընթացքում ելույթ կունենան հետևյալ մշակութային խմբերն ու սիրված արվեստագետները.
"Cadenza" Soloists’ Ensemble
The Ensemble was founded in October 2011. The aim of the ensemble is the promotion of the Armenian and foreign classical music among the schoolchildren who are deprived of the opportunity to listen to quality music on Mass Media Services. Therefore, the concerts of the ensemble are mainly held for the students of the secondary schools. The ensemble consists of vocalists who perform songs with piano accompaniment. The ensemble once a week gives concerts in Yerevan as well as in the regions of Armenia.
"Khazer" Choir
The choir was established 2 years ago, on the young volunteers’ own initiative. The repertoire of the choir consists mainly of multi-phonic rustic and church songs of Komitas, including the labor, ritual, romantic, lyrical, patriotic dance and other songs. The choir, on its own initiative, has given a number of concerts to promote the environmental protection. The members of the chorus consider the promotion of the Armenian national music and songs in the schools and in other public places as their foremost goal.
In 2012 and 2014, the choir participated in the "One Shot" Short Film Festival performing songs from its repertoire. In 2014, it participated in the Festival of Young Performers "Wagner".
Edward Zorikyan
Edward Zorikyan is a poet, songwriter and screenwriter. He was born in 1961 in Yerevan. Edward Zorikyan is the author of more than 300 songs and poems. He has co-operated with the theaters such as "Yerankyuni", "Henrik Malyan", "Metro" and "Hamazkayin" and has written songs and music for the performances "The Dung Beetle", "Diplipito", "Francois Viyon", "Burning Candles" and "Invisible Kingdom". The RA Ministry of Culture has repeatedly awarded the talented musician. Edward Zorikyan has given solo concerts in Artsakh, Canada, the Czech Republic, Russia, Lebanon and France.
Karen Mamikonyan
K. Mamikonyan has specialized in veterinary.
He worked for the National Academy of Sciences as a researcher. He graduated from the Pharmaceutical Department of "Grigor Magistros" Medical College. At present, K.Mamikonyan is the representative of the "Folk Medicine" Russian pharmaceutical company in Armenia. He has published his short stories and is the author of numerous songs, both music and lyrics.
K. Mamikonyan plays the guitar
and performs his own songs. He is also fond of paintingand prefers abstract style.
Ruben Hakhverdyan
Ruben Hakhverdyan was born in 1950, in the family of intellectuals. He was one of the founders and first authors of bard music in Armenia. In 1968-1987, he worked in the Armenian Television. Hakhverdyan wrote music and songs for the first Armenian Color TV performance "The Devil's Mill", which was broadcasted in 1975. He has also worked for other TV performances such as Meterlink’s "St. Antony’s Miracle", Schwartz's "Dragon" and Yanchoshek’s "Promotion". Ruben Hakhverdyan also staged plays in Sundukyan Theatre and Theater of Drama. He is the author of dozens of popular songs and children's songs, and is considered as the best performer of his own songs. He is also the author of the musical show "My Home on Wheels" performed in 1996.
Aleksan Harutyunyan
Musician, singer and voice teacher Aleksan Harutyunyan was born in 1962 in Yerevan and lives in Montreal since 2011. He has graduated from the Komitas State Conservatoire. He also plays the accordion, guitar, piano and drum. The musician has created and successfully presents two ensembles -"Hi Folk" (ensemble) and "Shoghaken" (traditional instruments), which perform Armenian music. Since 1987, he has been involved in several international festivals in the USA (Washington Smithsonian, the Live Folk Fest, Carnegie Hall, NY, Philadelphia Kimmel Center), Germany (Rudolstadt Folk World Music Fest), France (Théâtre de la Ville de Paris, festival Beaujolais), Lebanon (Beirut Jazz Festival), Cyprus (Nicosia Jazz Festival), Russia (Moscow Palace of Congress.) Since 2006, Harutyunyan has been working with the group "KOHARAPAYL" and has recorded three CDs. A.Harutyunyan has totally produced more than 10 CDs.
"Naregatsi" Ensemble
The Naregatsi ensemble was formed in 2008. Its founder Hovik Sahakyan is the artistic director of the ensemble. In a very short period after its foundation, the ensemble won its particular place in our cultural life. It consists of 21 instrumental and 3 vocal young performers. Most of its members are winners of international and Republican contests. Currently the dance ensemble has a productive stage life. It has participated in numerous of festivals and concerts in Armenia, Artsakh and in dozens of cities in Europe. At this moment, "Narekatsi" Ensemble







«Կադենցա» մենակատարների անսամբլ
Անսամբլը ստեղծվել է 2011թ. հոկտեմբերին: Անսամբլի գործունեության նպատակը Հայկական և արտասահմանյան դասական երաժշտության տարածումն է, մասնավորապես, այսօրվա զանգվածային լրատվական միջոցներով որակյալ երաժշտություն լսելու հնարավորությունից զրկված դպրոցականների շրջանում։ Այդ պատճառով անսամբլի համերգները կազմակերպվում են հիմնականում հանրակրթական դպրոցներում: Անսամբլը կազմված է մենակատար երգիչ-երչուհիներից, որոնք ելույթ են ունենում դաշնամուրի նվագակցությամբ։ Անսամբլը ելույթներով հանդես է գալիս Երևանում և ՀՀ մարզերում շաբաթը մեկ անգամ։
«Խազեր» երգչախումբ
Երգչախումբը ստեղծվել է 2 տարի առաջ՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Նրա երգացանկի հիմնական մասն են կազմում Կոմիտասի բազմաձայնած հայ գեղջուկ և եկեղեցական երգերը, այդ թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային, և այլն: Երգչախումբն իր նախաձեռնությամբ ունեցել է մի քանի համերգներ՝ բնապահպանության խթանման համար: Կարևորում է դպրոցներում և հասարակական վայրերում երգով ազգային երաշտության տարածումը: 2012 թ.-ին և 2014 թ.-ին ելույթ է ունեցել «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի ժամանակ, իսկ 2014 թ.-ին մասնակցել է «Վագների» անվան երիտասարդ երաժիշտների փառատոնին:
Էդուարդ Զորիկյան
Պոետ, երգահան, սցենարիստ Էդուարդ Զորիկյանը ծնվել է Երևանում 1961 թ.: Նա 300-ից ավելի երգերի և բանաստեղծությունների հեղինակ է: Համագործակցել է "Եռանկյունի", "Հենրիկ Մալյան", "Մետրո", "Համազգային" թատրոնների հետ և գրել երգեր և երաժշտություն «Գոմաղբի բզեզը», «Դիպլիպիտո», «Ֆրանսուա Վիյոն», «Այրվող մոմեր», «Աներևույթ թագավորությունը» ներկայացումների համար: Բազմիցս պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարների կողմից: Մենահամերգներով հանդես է եկել Արցախում, Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում:
Կարեն Մամիկոնյան
Մասնագիտությամբ՝ անասնաբույժ: Եղել է ՀՀ Ազգային ակադեմիայի կենդանաբանության գիտաշխատող: Ավարտել է Գրիգոր Մագիստրոսի անվան բժշկական քոլեջի դեղագործական ֆակուլտետը: Այժմ Ռուսաստանի «Ժողովրդական բժշկություն» դեղագործական ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Ունի տպագրված պատմվածքներ, բազմաթիվ երգերի երաժշտության ու խոսքերի հեղինակ է: Կիթառով կատարում է իր գրած երգերը: Զբաղվում է նաև նկարչությամբ: Նախընտրում է աբստրակտ ոճը:
Ռուբեն Հախվերդյան
Ծնվել է 1950թ. մտավորականի ընտանիքում։ Հայաստանում հեղինակային երգի հիմնադիրներից է։ 1968-1987 թթ.-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում և 1975թ. նկարահանված հայկական առաջին`«Սատանայի ջրաղացը» գունավոր հեռուստաբեմադրության երգերի հեղինակն է։ Նրա այլ աշխատանքներից են նաև Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում» և այլն։ Հախվերդյանը նաև պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան և դրամատիկական թատրոններում։ Հեղինակ է տասնյակ սիրված երգերի, ինչպես նաև մանկական երգերի: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996) և հանդիսանում է իր ստեղծագործությունների լավագույն կատարողը:
Ալեքսան Հարությունյան
Երաժիշտ, երգիչ Ալեքսան Հարությունյանը ծնվել է Երևանում, 1962 թվականին: 2011 թ.-ից ապրում է Մոնրեալում: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նվագում է կիթառ, դաշնամուր և թմբուկ: Ա. Հարությունյանը հիմնադրել և հաջողությամբ ներկայացնում է «Հայ Ֆոլկ» և «Շողակն» անսամբլները, որոնք ներկայացնում են հայկական երաժշտություն: 1987 թվականից մասնակցել է մի շարք միջազգային փառատոնների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Կիպրոսում և Ռուսաստանում:
«Նարեկացի» համույթ
Համույթը ստեղծվել է 2008թ. Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, ով այժմ համույթի գեղարվեստական ղեկավար է: Իր կարճ գործունեության ընթացքում այն հասցրել է իր ուրույն տեղը գրավել մշակութային կյանքում: Այն կազմված է երիտասարդ 21 գործիքային եւ 3 վոկալ կատարողներից, որոնցից շատերը միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիրներ են: Համույթն ապրում է բեղուն և ակտիվ ստեղծագործական բեմական կյանքով, լի նոր գաղափարներով: Մասնակցել է բազմաթիվ փառատոների։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում եւ Եվրոպայի տասնյակ քաղաքներում: